«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործեր են հարուցվում, քաղաքական ուժերի առաջնորդներին մեղադրանքներ առաջադրվում, և նրանց ձերբակալում են, դատարաններում դրանք ոչ իրավաչափ են համարվում և առաջնորդներն ազատ են արձակվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ քննիչներն ու դատախազներն այդ հարցով մասնակցում են դատական նիստերին, դատավորները զարմացած վերջիններիս հարց են բարձրաձայնում, թե ինչպես են նման գործեր հարուցում՝ իմանալով, որ այն ոչ իրավաչափ է համարվելու: Դատավորներն ի սկզբանե ասում են, որ չեն կարող ոչ իրավաչափ չհամարել ու օրենքին դեմ գնալ, այդ պատճառով էլ ձերբակալությունները ոչ իրավաչափ են համարվում, առաջնորդները հերթով ազատ են արձակվում:
Հավելենք, որ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: