ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամսվա ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ: Ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:
Պոմպեոն արդեն Թուրքիայում է: Ավելի վաղ նա հրաժարվել էր հանդիպել Թուրքիայի ղեկավարության հետ:
1lurer.am