Lragir.am-ը գրել է. ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա արցախյան հարցի շուրջ քննարկումների համար: Ինչ բովանդակությամբ են լինելու քննարկումները, պարզ չէ, սակայն դրանց առնչությամբ հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության առիթով Ֆրանսիայի եւ ԱՄՆ հայտարարություններից: Մասնավորապես, Փարիզը հայտարարել է, որ պետք է սահմանվի Արցախի կարգավիճակը: Միաժամանակ Ֆրանսիան հայտարարել է, որ բացում է դռները Հադրութի տեղահանված բնակիչների համար, որպեսզի նրանք իր միջոցով բարձրաձայնեն իրենց իրավունքների եւ խնդիրների մասին:
Այդ ֆոնին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը երեկ հայտարարեց, որ չի կարող լինել Արցախի որեւէ կարգավիճակ: Իսկ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու Էրդողանի առաջարկին: Միաժամանակ, ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելլը Թվիթերում գրել է, որ ըստ իր ստացած տեղեկության՝ Թուրքիան մտադիր է շարունակել մերձավորարեւելյան վարձկանների տեղափոխումն Ադրբեջան:
Բաքուն ու Անկարան թերեւս փորձում են կանխել անցանկալի զարգացումներն այն դեպքի համար, եթե խնդիրներ առաջանան եռակողմ հայտարարության մասով, կապված Մինսկի խմբի, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքորոշման հետ:
ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ շտապեց հայտարարել, որ Ռուսաստանը թույլ չի տա եռակողմ համաձայնագրի խախտում: Սա մի կողմից հավաստիացում է թուրքերին ու ադրբեջանցիներին, որ Մոսկվան չի պատրաստվում «գցել» իրենց: Մյուս կողմից սակայն Լավրովի հայտարարությունը բազմիմաստ է, նկատի ունենալով այն, որ եռակողմ համաձայնագիրը առաջին հերթին ենթադրում է պատերազմի դադարեցում: Հետեւաբար, Լավրովի հայտարարությունը, թե թույլ չեն տա համաձայնագրի խախտում, կարող է վերաբերել հենց այդ հանգամանքին՝ թույլ չեն տա ռազմական որեւէ մասշտաբի սադրանք:
Այդ իմաստով թերեւս էական է, թե ինչ ընթացք եւ արդյունք կարող են ունենալ Մոսկվայում սպասվող ամերիկա-ռուս-ֆրանսիական քննարկումները:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/18/600558/



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					