Ակնհայտ է, որ Արցախում հզոր պարտիզանական շարժում է կազմակերպվելու: Այս մասին «Սոլովյով LIVE- ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:
«Արցախում բազում մարդիկ երբեք չեն հաշտվի այն փաստի հետ, որ իրենց տները, տարածքները, հայրենի քաղաքները հայտնվել են Ադրբեջանի զի նված ուժերի վերահսկողության ներքո, ու նշանակություն չունի թե դա համաձայնագրով է տեղի է ունեցել, թե այլ կերպ: Սա գիտակցելու համար բավական է իմանալ արցախցիների խառնվածքը: Պարտիզաններն աշխատում էին այս ռш զմական արշավի հենց սկզբից եւ կոնկրետ օպերացիաներ էին իրականացնում: Պետք է նշեմ նաեւ, որ այն տարածքներում, որտեղ իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, բնականաբար, հայկական կողմից ոչ մի դիվերսիա տեղի չի ունենա:
Ես ՌԴ-ի այդպիսի կш տաղի աջակցություն եւ հեղինակություն, ինչպես Ղրիմում 2014-ին եւ Արցախում 2020-ի աշնանը, երբեւէ չեմ տեսել: Այս մարդիկ իրենց ՌԴ-ի մաս են համարում, եւ, անշուշտ, նրանց համար անընդունելի է ինչ-որ բան ձեռնարկել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ: Բայց այն տարածքներում, որտեղ տեղակայված կլինեն Ադրբեջանի զինված ուժերը, ես լուրջ պարտիզանական պш տերազմ եմ կանխատեսում»,- շեշտել է Պեգովը: