Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստացի, Պուտինին հիմա Փաշինյանն այստեղ ձեռնտու է և որքան էլ քաղաքական կուսակցությունները (որոնք, ի դեպ, պրոռուսական են) աղմկեն, փոփոխություն չի լինելու։
Տարածաշրջանում մեծ իրադարձություններ են հասունանում, և մեր երկրում ղեկավարի փոփոխությունն այդ համատեքստում առաջնային հարց չէ, և ավելին, նա իր դերակատարումն ունի՝ պլանը մինչև վերջ հասցնելու գործում»։