«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ով այս պահին գտնվում է Քարվաճառում, վերլուծելով պատերազմի ընթացքը՝ ասում է, որ հաղթելու հնարավորություն կար, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվեր: Իրենք դիրքերը պահելու են մինչև նոյեմբերի 24-ը, իսկ դրանից հետո սպասելու են հրամանի, քանի որ իրենք զինվոր են և հրաման են կատարում: Խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին՝ Ավետիսյանն ասում է. «Շատ տհաճ է, որ նրանք էդպես ոտքի են կանգնել: Ես համարում եմ, որ նրանք մեծ մեղքի բաժին ունեն, որ մենք այս օրն ենք ընկել: Բոլորս գիտենք, թե 30 տարի ինչ էր կատարվում երկրում, հիմա նոր վեր են կացել ինչ-որ հարցեր են բարձրացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: