Ռուս խաղաղապահները կազմակերպել են Շուշիից Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը դեպի Կարմիր Շուկա գյուղ։ Այս մասին հայտնել է ТАСС-ի թղթակիցը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ ադրբեջանական բանակի շարասյան կազմում 3 «ԿամԱԶ» է եղել իր անձնակազմով, որը, խաղաղապահ ուժերի տվյալներով, եղել է առանց զենքի: Ուղեկցումն իրականացվել է 2 «Տիգր» զրահամեքենայով։


Խաղաղապահների ներկայացուցիչները չեն հստակեցրել շարասյան նպատակը։