Մինինգիտով հիվանդ երեք տարեկան երեխայի ծնողները մտածել են, որ իրենց վերջին հրաժեշտն են տվել իրենց երեխային, երբ նրանք տարել են իրենց իրենց որդուն մանկական հոսփիս կյանք մատակարարող ապարատը անջատելու համար:

Սակայն նրանք մնացել են ապշահար, երբ նրանց որդին հակառակ բժիշժկների կանխատեսումների սկսել է շնչել առանց շնչառական մեքենայի:Այս մասին փոխանցում է The telegraph-ը:

Հարիսոն Էլմերը ծնվել է առողջ, սակայն շուտով հիվանդացել է և տեղափոխվել  հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են մինինգիտ:

Նրա ծնողները Ադամ Էլմերը և Սամ Բաքերը կանխագուշակել են վատթարագույնը և անգամ նրան մկրտել են Ռոթերդամի հիվանդանոցում:

Գլխուղեղի երկու սքանից հետո բժիշկները ասել են, որ նրանք ոչինչ չեն կարող անել Հարիսոնի համար և այսպիսով նրան տեղափոխել են Bluebell Wood մանկական հոսփիս Շեֆլիլդից դուրս իր վերջին օրերի համար:

Նրա մայրը` Բաքերը, այն պահը, որ երեխան սկսել է շնչել, նկարագրել է որպես իրենց կյանքի ամենաերջանիկ պահ:

Հարիսոնի հիվանդության պատճառով խլացել է աջ ականջից և ստացել է մեղմ ուղեղային կաթված , սակայն այժմ վեց ամսակայն տարիքում նա նորմալ զարգանում է: