«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել հինգ տարի առաջ ընդունված կառավարության որոշման մեջ, որի արդյունքում կհանվի օգտագործված անվադողեր Հայաստան ներմուծելու արգելքը:
Գործող օրենսդրությամբ դրանք համարվում են թունավոր վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումը Հայաստանի տարածք արգելվում է: Առաջարվող փոփոխությունների ընդունման դեպքում օգտագործված անվադողերը կհամարվեն սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: