Սումգայիթի բնակիչը որոշել է դատի տալ աղջկա, որի պատճառով նա կատարել է ճանպարհատրանսպորտային պատահար: Երիտասարդը հաստատում է, որ ավտոմեքենայի ղեկին գտնվելով, աղջկա ոտքերը շեղել են իր ուշադրությունը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել ավտովթարը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով SIA-ին:

Տուժածի անունը հաղորդագրության մեջ չի նշվում: Հայտնի է սակայն, որ ավտավթարի պատճառ դարձած աղջկա հագին եղել է կարճ շրջազգեստը: Ավտոմեքենաների սիրահարը նշել է, որ եթե աղջիկը ավելի համեստ հագնված լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել ավտովթարից: Երիտասարդը արդեն վարձել է փաստաբան, ով ներկայումս պատրաստում է դատական հայց:

Վարորդները բազմիցս հաստատում են, որ կարճ շրջազգեստներով աղջիկները շեղում է իրենց ուշադրությունը, ինչն էլ դարձել է ավտովթարների պատճառ: Ընթացկ տարվա գարնանը Ադրբեջանում սոցիալական կայքերի օգտատերերը ակտիվ կերպով քննարկում էին այս հագուստը արգելելու հարցը: Մեկնաբանելով այս նախաձեռնությունը, Միլի Մեջլիսի սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավար Խադի Ռաջաբլին նշել էր, որ «հագուստների հարցերում միջամտությունը անընդունելի է, հատկապես եթե խոսքը գնում է կանանց մասին»: