«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Իրանը կստուգի իր տարածքում հայ զինվորների ներկայության մասին չհաստատված փաստերը, և իրականացվող ուսումնասիրություններից հետո արդյունքների մասին կհայտարարվի:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ պատերազմական գործողությունների ընթացքում Իրանի տարածք են անցել 80 հայ զինծայառողներ:
«Ժամանակ»-ի հետ զրույցում իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը նշեց, որ նման լուրերի առիթ կարող էր լինել իրանական կայքերից մեկի տարածած մի տեսանյութը, որտեղ երևում են Արաքսի մյուս ափին գտնվող մի քանի հայ զինվորականներ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեն անցնել Արաքսը և մտնել Իրանի տարածք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: