«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ասում են, որ ռազմական դրության ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:
Ըստ պատգամավորների՝ այդ վտանգը կվերանա եռակողմ համաձայնագրի կետերի իրագործումից եւ վերջնական խաղաղության հաստատումից հետո: Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ռազմական դրությունը խաղաղ ցույցերը ճնշելու համար օգտագործելու մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: