ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրահանգել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը այն հաղորդագրությունից հետո, որ Ալ Ղաիդան նախապատրաստում է մի շարք ահաբեկչություններ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Սպիտակ Տան ներկայացուցիչին, որը ցանկացել է մնալ անհայտ:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ալ ղայիդան ծրագրել է օգոստոսին մի շարք ահաբեկչություններ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Նախազգուշացումը գործում է մինչ օգոստոսի 31-ը: ԱՄՆ ուրբաթ օրը ժամանակավորապես մի շարք դեսպանատներ մի շարք երկրներում:

«Նախագահը տեղեկացրել է հնարավոր վտանգի մասին, որը կարող է տեղի ունենալ Արաբական թերակղզում կամ կարող է դուրս գալ այնտեղից»,- ասել է գործակալությանը զրուցակիցը, սակայն ոչ մի մանրամասնություններ չի նշել: