Լոնդոն երկու օրով վերածվելու է աշխարհի հեծանիվային մայրաքաղաքը: Շաբաթ և կիրակի օրերին երկրում տեղի է ունենալու երկրի պատմության մեջ ամենախոշոր հեծանվային փառատոնը:
«Այս իրադարձությանը նախապատրաստական աշխատանքները տարվել են վերջին չորս տարիների ընթացքում: Պետք էր ամեն ինչ մտածել և պատրաստել «Տրանսպորտ Լոնդոնի համար» կազմակերպության և ոստիկանության հետ: 2011 թվականին մենք հայտ ներկայացրեցինք Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին,ով ամեն ինչ անում է հեծանիվային սպորտի ժողովրդավարությունը տարածելու համար»,-այս մասին Риа Новости-ին հաղորդել է ծրագրի հեղինակ և նրա կազմակերպիչներից մեկը Յան Էդմոնդսոնը:
Հայտնի է, որ Ջոնսոնի օրոք որպես տրանսպորտային միջոց պարբերաբար հեծանիվից օգտվող մարդկանց թիվը սկսել է աճել ոչ թե օրով, այլ ժամով: Միայն վերջին տարվա ընթացքում նրանց թիվը աճել է 15%-ով, այժմ քաղաքում տրամադրվում են 6 հազար վարձու հեծանիվ, որը բնակիչները մեծ սիրով անվանում են Boris bikes:
Հեծանիվային փառատոնի պատճառով,որի շրջանակներում տեղի են ունենում մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում նաև հեծանիվային շոուն Excel կենտրոնում, փակվելու են մի շարք փողոցներ և մայրուղիներ Բուքինգեմյան պալատից մինչև Թաուեր: Բոլոր ավտովարորդներին քաղաքի իշխանությունները զգուշացրել են, որ շաբաթ կամ կիրակի օրերին ավելի լավ է ավտոմեքենայով երթևեկելուց և դրա փոխարեն օգտվել մետրոյից կամ իհարկե հեծանիվից:
Էդմոնսոնի խոսքերով փառատոնի կազմակերպիչները հուսով են, որ հեծանիվային փառատոնին կմասնակցեն ընդհանուր առմամբ 200.000 մարդ:
Շաբաթ օրը բոլոր ցանկացողները մոտ 50.000 մարդ ամբողջ աշխարհից հեծանիվներով անցբնելու են Լոնդոնի ութ մղոնային տուրիստական երթուղիով: Կազմակերպիչները հուսով են , որ հեծանվավազքը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում որպես պատմության մեջ ամենաերկարատև հեծանվային գործընթաց: Դրանից հետո տեղի կունենան այլ միջոցառումներ` կին-պրոֆեսիոնալների, երիտասարդ մարզիկների և հաշմանդամների մրցավազք:
Հաջորդ օրը ավելի քան 20.000 սիրողական հեծանվորդներ կմրցեն 100 մղոն տարածքի վրա:
Միջոցառումը հեռարձակվելու է մի շարք հեռուստաալիքներով, այդ թվում նաև BBC-ով: