«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ աճում է իշխանության դեմ ընդվզումը, և սոցիալական նոր խմբեր են դուրս գալիս փողոց, իշխանությունը շարունակում է տարբեր այցերի և ընդունելությունների համար շռայլել պետբյուջեի փողերը: Այսպես. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշևի՝ Հայաստան կատարած երկօրյա այցի համար պետբյուջեից ավելի քան 14 միլիոն դրամ է ծախսվել»: Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: