Թուրքիայի ռազմական մասնագետները Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դիտարկման կենտրոնում կծառայեն մեկ տարի, գրում է Anadolu-ն։
«Ռուսաստանի հետ ձևավորվող այդ կենտրոնում մեր զինվորականների համատեղ աշխատանքը կտևի մեկ տարի», – հաղորդել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից՝ չհստակեցնելով, սակայն, զորախմբի՝ Ադրբեջան մեկնելու ժամկետները։
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրք զինվորականների Ադրբեջան մեկնման համար ամեն ինչ պատրաստ է։