«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը փորձում է ԱԺՄ կուսակցությունը վերակենդանացնել, կուսակցությունը «ռեստարտ» կարվի հատկապես երիտասարդների ներգրավմամբ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում. «Խոսակցություններ կան, որ ԱԺՄ-ն վերակենդանացնելու գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Ըստ որոշ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարան և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Տիգրան Սարգսյանն ԱԺՄ հիմնադիրներից է, Տիգրան Սարգսյանի հետ մենք մոտիկ ընկերներ ենք, բայց Տիգրան Սարգսյանը ՀՀԿ կուսակցության անդամ է վաղուց ի վեր, ինքն ապրում է ՀՀԿ կուսակցության միջավայրում և առաջնորդվում է ՀՀԿ-ով, ի՞նչ կապ ունի ինքն ԱԺՄ-ի հետ հիմա, ի՞նչ կապ ունի, պետք է ՀՀԿ-ից դուրս գա, մտնի ԱԺՄ կուսակցությո՞ւն»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան վրդովված ասել է Վազգեն Մանուկյանը»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:
Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ վարչապետի «բարձր հովանու ներքո»


