Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը: Այս մասին Wargonzo-ին հայտնել են տեղի բնակիչները։
Բերդաշենը Մարտունու շրջանում է, որի 6 գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ՝ hամաձայն ստորագրված եռակողմ փաստաթղթի։ Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, հետևաբար Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները հակասում են փաստաթղթի պայմաններին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների մուտքն իրենց տարածք։