«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ այդ երկրում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փախստական դարձած բնակչության մի մասին առաջարկել վերաբնակվել Աբխազիայում:
Ռուսների շահագրգռվածությունը շատ պարզ է. նախ հայերը աշխատասեր և ստեղծարար ժողովուրդ են, Աբխազիայի այն տարածքները, որոնք բնակեցված են հայերով՝ տնտեսապես անհամեմատ ավելի զարգացած են, քան աբխազաբնակները, բացի այդ՝ հայերը ավելի ռուսամետ դիրքորոշում ունեն: Այնպես որ, մի գնդակով կարելի երկու նապաստակ սպանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: