Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղյան ներկայիս իրադրությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ներկայումս առկա իրադրությունը, հաշվի առնելով այն քայլերը, որոնք ձեռնարկվել են ռուսական կողմի կողմից, ամբողջական կրակի դադարեցմանը հասնելու համար հակամարտության գոտում, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցության հարցը, ովքեր տուժել են ռազմական գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նաեւ կողմերը հույս են հայտնել, որ կողմերը հնարավորինս արագ կվերադառնան Միջուկային գործարքի կատարմանը։