Mediaport թելեգրամային ալիքը հաղորդում է, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մասակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթղթին չընդդիմանալու մեջ:
Հրապարակվել են նաև տեսանյութեր, համաձայն որոնց՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի:
Mediaport-ի հրապարակած տեսանյութերից մեկում Ռուբեն Ռուբինյանի տան բակում հավաքված ցուցարարների հետ զրույցի է բռնվում պատգամավորի հարևանուհին:
«Իր հայրիկը՝ լևոնական, ստանում է 200 հազար դրամ թոշակ, էս պահին, որպես նախկին լևոնական, և 15 տարի էս մարդը էս երկու ավտոտնակները իրանով ա արել, որը ես օրինական գնել եմ»:
Հիշցենենք, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998):
Ցուցարարների հարցին, թե արդյո՞ք փորձել է բարձրաձայնել խնդրի մասին, հարևանուհին պատասխանում է՝ «Ոչ, որովհետև բոլորը պառկած են «Իմ քայլի» և էս լևոնական «զբրոդի» տակ»:
«Իմ ավտոտնակների և խորդանոցի զամոկները փոխած՝ սա փախել ա Չինաստան, արդեն մեկ տարի ա և կուտակում ա 200 հազար կենսաթոշակ, ամսական, որ գա, իսկ արցախյան ընտանիքները և հայ ընտանիքները սովում են»,- հավելեց հարևանուհին:
Անդրադառնալով իր հարևան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հարևանուհին նշեց, որ աջակցել է վերջինիս.
«Անկախ իր տխմար հոր հանգամանքին՝ Ռուբենին աջակցում էի, ամեն ինչով, նույնիսկ վերջին օրը, երբ Շուշին հանձնեցին, ես նրան գրեցի, որովհետև հարևաններ ենք ի վերջո, մենք տարիքակից ենք, մեր ընկերական շրջապատնել ա նույնը: Եվ էս անգրագետ տխմարները, որոնք Գլենդել Հիլզում արդեն տուն ունեն, էստեղ մոտակայքում երկու-երեք սենյակ ունեն, էս երկու ավտոտնակները հափշտակել են և իրանց դնում են ինչ-որ մեկի տեղ, էսօր ես լսում եմ իր տխմարագույն հարցազրույցը, որ ինքը ասում ա՝ նախկինները չպիտի գան, որովհետև էդ դեպքում ժողովրդի ձեռքից իշխանությունը կգնա: Ժողովուրդը ե՞րբ իր ձեռքը իշխանություն ուներ, որ հլը գնա էդ իշխանությունը: Ո՞ւր ա էդ իշխանությունը»:
Ռուբինյանի հարևանուհին նշեց, որ ժամանակին զբաղված է եղել «ծառուկյանական ֆեյքերին բռնելով», բայց բացահայտել է մի ամբողջ ֆեյք ինդուստրիա՝ ղեկավարվող իշխող` Փաշինյանի կուսակցության կողմից.
«Մի ամբողջ ֆեյք ինդուստրիա էս մարդկանց ձեռքում ա: Այդ ֆեյքերից մեկը ասում ա`պարոն Փաշինյան, եթե Դուք հանձնեիք ամբողջ Ղարաբաղը և ամբողջ Հայաստանը, մենք էդ դեպքում էլ էինք Ձեր հետ համաձայն, էնքան ենք Ձեզ վստահում… Ո՞նց կարող է մի նորմալ, ադեկվատ հայ, որը գենետիկորեն հայ ա, իր արմատները Հայաստանում են, որը հոգեկան խնդիրներ չունի, ո՞նց կարող է նման բաներ խոսի»,- նշեց հարևանուհին: