11 մարդ մահացել է Հավանայում` թունավորվելով կեղծված ռոմից: Եվս չորս մարդու վիճակը ծայրահեղ է գնահատվում: Հիվանդանոցներում գտնվում են ևս շուրջ 60 մարդ այդ նույն ախտորոշմամբ: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Դժբախտությունը տեղի է ունեցել Լա Լիսայում:Դեղագիտության ինստիտուտի երկու աշխատակից պահեստից գողացել են մեթանոլ և այն վաճառել Լա Լիսայի բնակիչներից մեկին: Նա էլ այն ռոմի տեսքով վաճառել է հաճախորդներին: Այդ կնոջ անունը դեռևս հետաքննության շահերից ելնելով չի նշվում:

Մեթանոլը հարվածում է մարդու նյարդային և սրտամկանային համակարգին: Ամենավատը այն է, որ թե հոտով թե համով այն չի տարբերվում էթիլային սպիրտից: