«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով Ռուսաստան ուղևորվելու հնարավորությունից: Նրանք, ովքեր շտապ և անհետաձգելի գործեր ունեն Ռուսաստանում, մեկնում են Բելառուսի տարածքով՝ նախ Մինսկ, իսկ այնտեղից ավտոտրանսպորտով անօրինական հատում են բելառուսա-ռուսական սահմանը և նույն ճանապարհով հակառակ ուղղությամբ:
Սա, բացի այն, որ անօրինական է, նաև հսկայական ծախս է Հայաստանի քաղաքացիների համար, որը երկու անգամ գերազանցում է ինքնաթիռի տոմսի արժեքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: