Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրեմն, ինչ կապված է այս նոր վճարովի ավտոկանգառների անկազմակերպ կազմակերպմանը.
1.Նախ ասեմ, որ մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ է պետությունը «ամենայուղոտ» կտորները տալիս մասնավորին: Քաղաքի տարածքը բոլորինս է, և այն օգտագործելուց պետք է շահույթ ստանան բոլորը (քաղաքային բյուջե գումար լցվելու տեսքով), այլ ոչ թե «առյուծի» բաժինը՝ մասնավորը, իսկ ոչխարի բաժինը՝ քաղաքը!
2.Էդ անտեր տենդերը հայտարարելուց ինչու պահանջ չի դրվում, որ շահող կազմակերպությունն իր միջոցներով պատրաստի ինֆորմացիոն տեսահոլովակներ, բրոշյուրներ, պաստառներ և այլն, որտեղ բացատրվի, թե ինչպես է այս ամենը աշխատելու, և 6 ամիս շարունակ հեռուստաալիքներով, ինտերնետ տիրույթում և քաղաքում տարածվի այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որ այսպիսի բան կա, և ինչպես է այդ ամենը աշխատում!
(Դրա վառ օրինակներից է «շահող ՀԴՄ կտրոնի» գովազդային արշավը, որն ի դեպ, պետական փողերով էր արված: Այնպիսի տպավորություն է, որ պետական փողերը ափսոս չէ, իսկ մասնավորինը շաաաաատ ափսոս է):
Այսքանից կարելի է հետևություն անել, որ այս ամենը կազմակերպողները ունեն միայն մի նպատակ՝ ԹԱԼԱՆԵԼ անտեղյակ ժողովրդին:
Հ.Գ. Էդ կանգառներից գանձվող գումարները հասկացանք, որ գնում է մեկի գրպանը: Բա եթե չվճարեցիր և տուգանվեցիր, այդ գումարը ո՞ւր է գնում: Պետակա՞ն, թե՞ սեփական գրպան»: