Ադրբեջանի ԱԳ նախարարությունը օգոստոսի երկուսին հրապարակել է 335 մարդկանց ցանկ, ովքեր հայտարարվել են պերսոնա նոն գրատա Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով: Այս ցուցակում հայտնվել է եվրոպացի լրագրողների, քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, իրավաբանների և արվեստի գործիչների անուններ:

Ադրբեջան մուտքը արգելված մարդկանց թվում նշված է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնեսա Կարոլին Կոկսը, Ռազմական և քաղաքական վերլուծության ռուսական ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը, ԱՊՀ-ի և հայրենակիցների հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոստանդին Զատուլինը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի նախկին ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին և այլոք:

Ցուցակում հայտնվել է նաև իտալացի երգիչ Ալ Բանոն, իսպանացի երգչուհի Մոնսերաթ Կաբալիե, Ֆիլիպ Կրիկորովի հայր Բեդրոս Կիրկորովը: Այս մասին հայտնում է  Новости-Азербайджана պարբերականը:

Բոլոր 335 մարդն էլ մեղադրվում են «Պետական սահմանի մասին» օրենքի խախտման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ: