Բոլոր զինվորները հազում են, բոլորի մոտ գրիպոզ վիճակ է, ու ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ իրենք ավելի վատ վիճակում չեն հայտնվի: Այս մասին ՊՆ-ի մոտ ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ընթացքում ասացին զինվորների հարազատները:
«Պայմաններ չկան, գետնի վրա են քնում: Մազապուրծ եղած երեխեքը դրա՞ն էին արժանի: Ոչ մի ծածկ չկա, քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին: Երեխաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են, դուք ձեր կյանքո՞վ եք ապրում»: Արդյո՞ք դա պետք է լինի մեր պատկերը, որ հայ զինվորին այսօր մոռացել ենք, ու իրենց մասին ոչ մեկը չի հիշում»,-ասաց զինծառայողի մայրը: