Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին:
Կառավարության ղեկավարը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին: Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:
2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բուժական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժումը:
Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաև կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել և հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					