Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Բունիաթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Գայանե Վոլոդյայի Բունիաթյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի (06-Գ26-21.5-Ղ2-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։