Հայաստանի սահմանները խախտելիս սպանված թուրք հովիվ Մուստաֆա Ուլկերը եղել է էթնիկ ադրբեջանցի: Այս մասին հայտնում է Vesti.az-ն` հղում կատարելով թուրքական Zaman պարբերականին,որն էլ փոխանցում է Կարս քաղաքի Աքյաքայի գյուղի գործադիր իշխանության ղեկավար Օսման Ուրուղլուի խոսքերը:

Երեկ տեղի է ունեցել հովիվի հուղարկավորության արարողությունը հայրենի գյուղում:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին: