ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնել են Լեռնային Ղարաբաղում գերատեսչության օպերատիվ խմբի շտաբից:
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումը՝ բաղկացած Նոգինսկու և Տուլայի փրկարար կենտրոնների փրկարարներից և «Լիդեր» կենտրոնից։ Ժամանել են նաև ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է օպերխմբի ներկայացուցիչը։