Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հազար ու մի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու այդ ընթացքում մանուկների հետ պաղպաղակ եւ համբուրգեր վայելած, եւ ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը։
Ասում են, թե վարչապետի եւ կառավարության հրաժարականի կիսատ-պռատ պահանջը ՀՀ բուտաֆորային նախագահ Արմեն Սարգսյանի համար կարեւոր էր հասարակության տրամադրությունները շոշափելու տեսանկյունից։
Ասում են նաեւ, թե նախագահը, առկա իրողություններից «չոր» դուրս գալու, ինչպես նաեւ սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հաղթելու եւ ԱԺ սեփական թիմ գործուղելու ցանկություն ունի։
Ի վերջո, ասում են, որ Սարգսյանն արդեն ձեւավորում է մարդկանց այն շրջանակը, որոնք մասնակցելու են ընտրություններին եւ ԱԺ-ում ներկայացնելու են Մեծ Բրիտանիայի որոշակի շրջանակների հստակ նկրտումները Հայաստանում պաշտպանող նախագահ Սարգսյանի շահերը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում