«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ, որով հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ղուկասյանը համոզված է, որ այդ պահանջը կիսում է նաև հասարակության մեծամասնությունը: Իսկ հրապարակի սակավամարդությունը բացատրում է նրանով, որ հրապարակ եկած մարդիկ հարթակում տեսան գործիչների, ում հեռացնելու համար երկուսուկես տարի առաջ փողոց էին դուրս եկել, և այդ պաճառով էլ հիասթափվեցին:
Ղուկասյանը նկատի ունի ՀՀԿ-ականներին, որոնց հրապարակում լինելը շատերին է ստիպում չմիանալ ընդդիմության հանրահավաքներին՝ համարելով, որ դա կարող է հանգեցնել ՀՀԿ-ական իշխանության ռեստավրացիային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: