Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրան զուգահեռ, անդրադառնալու եմ նաև ռազմագիտական նյութերիս, նախ հներին, որոնք գրել եմ դեռ տաս և ավելի տարի առաջ կամաց կամաց մոտենալով մեր օրեր: Ներկայացնելու եմ պարանում գտնվող գրքերս, որոնք արդեն տպված պետք է լինեին և մեր ապագա բանակին առնչվող հայեցակարգային առաջարկներ հոդվածների տեսքով»,-գրել է նա: