Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նշել է, որ Պուտինին իրենք են դիմել նամակով:
«Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ: Նամակ ենք գրել նախագահին, ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել եռակողմ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործման հարցով։