Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 17,838 հատ ավտոմեքենա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մոտ 18%-ով: Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցանիշների՝ ներկրված ավտոմեքենաների դիմաց այս տարվա հունվար-հունիսին գանձվել է 19 մլրդ 865 մլն դրամ մաքսազերծման գումար: Ներկրված մեքենաներից 619-ը ՌԴ արտադրության են: ՀՀ քաղաքացիները հետզհետե գերադասում են ոչ շատ թանկարժեք մեքենաները: Այսպես՝ նրանց մեծ մասը ՝ 10,627-ը, նախընտրել է մինչև 5 հազար դոլար արժողության մեքենաները, 3,781-ը՝ 5-10 հազար դոլար, 1,399-ը՝ 10-15 հազար դոլար, 1,272-ը՝ 15-30 հազար դոլար, իսկ 759-ը՝ 30 հազար դոլարից ավելի արժողության մեքենաները: 
ՀՀ քաղաքացիները գերադասում են ոչ շատ թանկարժեք մեքենաները
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					