Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՛մ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճանաչող մարդի՛կ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգևորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ: Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին:


Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը»: