Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն մեղադրել է քաղաքային  իշխանություններին իր վրա հոգեբանական ճնշում գործադրելու, վիրավորելու և ստորացման մեջ: Նախօրեին տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ համոզմունք է հայտնել, որ դա կապված է Երևանում իր վերջին հայտարարությունների հետ , որը առաջացրել է միջազգային սկանդալ: Տեղի իշխանությունները բացահայտել են «ախտահանման գործի» իրենց տարբերակը և հաստատում են, որ դա ոչմի կապ չունի Երևանում տեղի ունեցածի հետ: Այս մասին հայտնում է Komersant պարբերականը:

Աուրելիա Գրիգորիուն տեղի իշխանությունների կողմից «Ճնշում և ստորացում» համարում է վերջիննրիս պահանջը ախտահանել իր իսկ սեփական բնակարանը, ինչի մասին նրան հայտնել է Ռիշկանովա շրջանի պրետոր Միխայիլ Կիրլինգը: Հակառակ դեպքում իշխանությունները խոստացել են անձամբ կատարել դա և տուգանել Գրիգորիուին:

«Պրետորը իրավունք չունի նման պահանջ ներկայացրել օմբուդսմենին: Դա անգամ նրա գործառույթների մեջ չի մտնում»,- նշել է Աուրելիու Գրիգորիուն և ավելացրել, որ նման պահանջի միակ դրդապատճառը Երևանում նրա վերջին հայտարարություններն են:

 

Ինչպես պատմում է Գրիգորիուն նամակը ստանալու արդեն հաջորդ օրը , իր տուն է եկել ոստիկանության աշխատակիցը և «փորձել է մտնել ներս` կոտրելով դուռը»: Նրա խոսքերով , ոստիկանը նշել է, որ «սա ծրագրված գործողություններ են, որոնք գալիս են իշխանություններից», ինչպես նաև խոստովանել է, որ դա կապ ունի Երևանում նրա հայտարարությունների հետ , ինչի համար «նա պետք է պատասխան տա»: Աուրելիա Գրիգորիուն հայտնել է, որ այդ կապակցությամբ արդեն դիմել է գլխավոր դատախազությանը` պահանջելով պատասխանատվության ենթարկել «գործի բոլոր մասնակիցներին»:

Պրետոր Միխայիլ Կիրլիգը հրապարակել է տեղի ունեցածի մեկ այլ տարբերակ: Նրա խոսքերով ախտազերծման պահանջը հիմնավորված է օմբուդսմենի հարևանների պահանջով «Գրիգորիուի տնից անտանելի հոտի պատճառով, որտեղ ապրում են մի քանի շուն, որոնց ոչ պարբերաբար են տնից դուրս բերում»: Կիրլինգը նաև ավելացրել է, որ ոստիկանները և սանիտարական համաճարակաբանության աշխատակիցները բազմիցս փորձել են մտնել Աուրելիո Գրիգորիուի տուն, սակայն դեռևս ապարդյուն: Պրետորը մեկ անգամ ևս շեշտել է, որ դեպքը «ոչ մի կերպ» կապ չունի Երևանում վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ:

Երեկ տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ օմբուդսմենը բողոքել է, որ սպառնալիքները նրա հասցեին դեռևս չեն դադարել, սակայն չի հստակացրել թե ում կողմից և ինչ տեսքով, իսկ այժմ նրա վրա ճնշում են գործադրում տեղի իշխանությունները: Հաշվի առնելով, որ իր մանդատը ավարտվում է հոկտեմբերի 30-ին, Գրիգորիուն մտավախություն է հայտնել կապված իր ապագայի հետ: Նա նաև համոզված է, որ տեղի իշխանությունները փորձում են սևացնել իր հեղինակությունը, որպեսզի չկարողանա դիմել իր մանդատը երկարացնելու համար: