Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հինգ հավակնորդներին։ Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը նոյեմբերին մասնակցել է Ռուսաստանի առաջնության երկու հանդիպման եւ խփել երեք գոլ։
Մյուս հավակնորդներ են․ Դալեր Կուզյաեւ («Զենիթ», 3 խաղ, 2 գոլ), Դանիիլ Լեսովոյ («Դինամո», 3 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում), Ալեքսանդր Տրոշեչկին («Խիմկի», 3 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում), դարպասապահ Իլյա Լանտրատով («Խիմկի», 3 խաղ, 2 խաղում գոլ բաց չի թողել)։
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 3-ին։