Հումորիստ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապված էս տուպոյ հարցի հետ՝ բա, եթե Նիկոլը չէ, բա ո՞վ:
Էլի Փաշինյանը կարա լինի, եթե նոր ընտրություններում իրեն ձայն տան: Ուղղակի էսօրվա Փաշինյանը ոչ մի կապ չունի էն Փաշինյանի հետ, որն արդար ընտրվել ա երկուսուկես տարի առաջ:
2.5 տարի առաջ Փաշինյանին ընտրում էին... Ո՞նց ասեմ... երկիրը չձախողելու համար: Իսկ հիմա մենք ունենք երկիրը ձախողած Փաշինյան (հա՛, գուցե ինքը ընդհանրապես մեղավոր չի, գուցե ինքը միամիտ էր, իրեն քաշեցին, նախկինները գլխին սարքեցին ամեն ինչ, գուցե ամբողջ աշխարհն էր մեղավոր՝ բացի իրանից, բայց հիմա էդ ա վիճակը՝ իրա օրոք երկիրը ձախողվել ա):
Հիմա ընդամենը նոր ընտրությունա պետք, ու անպայման չի կտրուկ. թող հայտարարվեն, որ մի քանի մասից ա լինելու, ու թող էս արդար կիսասլիրբ-կիսակույս կառավարությունն էլ անցկացնի էդ ընտրությունը:
Գուցե իրոք պարզվի, որ մարդկանց մեծ մասը շատ էլ գոհ ա էս իշխանությունից:
Իսկ, ասենք, ես կարող ա ուզենամ ձայն տալ Սամվել Ալեքսանյանին՝ որպես շատ ճկուն և կենսունակ հիբրիդային գործիչ: Թող հայտարարվեն ընտրություններ, ես ամեն ինչ անեմ, որ էդ մարդուն համոզեմ՝ մասնակցի, ու ձայնս տամ իրան:
Կամ կարողա ՀՅԴ-նն եմ տալ ձայնս կամ Կոմունիստներին, ձեր ի՞նչ գործն ա: Կամ էդ հարցը Հանրայինով ամեն հյուրի բուկը մտցնողի ի՞նչ գործն ա, թե ում են մարդիկ ձայն տալու: Տվեք հնարավորություն՝ ընտրելու, ու վերջ: Գուցե արդյունքում «Իմ Քայլը» շատ ավելի շատ ձայն հավաքի, քան անցած անգամ»: