«Ռոստովի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
28-ամյա Բայրամյանը նոյեմբերին մասնակցել է Ռուսաստանի առաջնության երկու հանդիպման եւ խփել երեք գոլ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռոստովի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: