«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու նպատակով ստեղծվելու է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը:
Այս հարթակի գործարկման դեպքում Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի քաղաքացիները՝ Հայաստան: Հարթակի գործարկումը պետք է ապահովի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունը՝ ներառելով վստահելի լաբորատորիաների ցանց և կատարված թեստերի արդյունքների հաստատման կայուն մեխանիզմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: