«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի հաշմանդամություն է ստացել 9257 անձ, որոնց 82 տոկոսը աշխատանքային տարիքի է:
Կառավարությունը ներկայացված ծրագրի իրականացման միջոցով խնդիր է դրել հասնելու սոցիալական ներառման ապահովման՝ առողջապահական, սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի ու միջոցառումների ամբողջության միջոցով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: