«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչեւ վերջ մնալու է Փաշինյանի կողքին, սակայն զուգահեռաբար իր շուրջը կոնսոլիդացիա է փորձում ձեւավորել:
Մեկ շաբաթվա ընթացքում նա հանդիպել է կաթողիկոսի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի հետ, երեկ արտգործնախարարին էր հրավիրել ԱԺ, առավոտյան այցելել էր Եռաբլուր, երեկոյան ընդունել բուհական ու գիտական շրջանակներին:
Ասում են՝ նրա թիմից նույնիսկ պատգամավորներ են մեկնել ԱՄՆ՝ քաղաքական հանդիպումների, սակայն չկարողացանք պարզել՝ մեկնե՞լ են, թե՞ ուղղակի նման մտադրություն կա:
Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը՝ իր փոխարեն վարչապետ կարգելով: Չնայած Փաշինյանը մեկ ժամ անգամ չի ուզում բաժանվել վարչապետի աթոռից եւ ոչ մեկին, այդ թվում՝ Միրզոյանին, չի վստահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում