Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում:
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը:
Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					