Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմացա, որ երկրպագուներս միջոցառում են կազմակերպում ինձ նվիրված և ցանկանում են, որ ներկա գտնվեմ. քանի որ ուզում էի խուսափել ինձ վրա ավելորդ ուշադրությունից, ասացի, որ չեմ մասնակցի, որից հետո նրանք պատրաստեցին այս տեանյութը, որն ինձ աննկարագրելի հուզեց:
Սա ավելին է քան անակնկալը, սա աշխատանքիս լավագույն գնահատականներից է:
Կան երկրպագուներ և կան ԻՄ երկրպագուները` խելացի, շնորհալի,ստեղծագործ և նվիրված: Իմ ճանապարհի լավագույն ընկերները»!