«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին ներկա չէ «Իմ քայլը» խմբակցությունը: Այդ մասին լսումների մեկնարկից առաջ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք հրավիրել էինք նաև «Իմ քայլի» մեր գործընկերներին, բայց ասացին, որ «Mulberry»-ով նամակ են ուղարկել, որ իրենք չեն մասնակցելու»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ ուղարկված նամակը չեն ստացել: