«Վարչապետի հրաժարականի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Դիմե՛ք նրա մամուլի գրասենյակ, իրենք կասեն՝ նախատեսվո՞ւմ է իր հրաժարականի ուղերձը, թե ոչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե վաղը մինչև 12:00-ը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով «հողերը ծախած» լինել-չլինելու վերաբերյալ հարցին, Մարուքյանն ասաց.
«Ես ասել եմ, որ հողերը ծախելու վերաբերյալ հայտարարությունների մասով մտահոգություն չունեմ, որովհետև հիմա էլ եմ կարծում եմ, որ հողերը չեն ծախել: Ես պետական դավաճանության, հող ծախելու վերաբերյալ փաստ չունեմ»:
Մարուքյանը համարում է, որ Փաշինյանը ոչ թե իրենց ամբողջական չի ներկայացրել իրավիճակը, այլ պարզապես չի տիրապետել իրավիճակին և հանգստացրել է՝ ասելով, թե ամեն ինչ նորմալ է:


«Մենք էլ չենք մտածել, որ հնարավոր ա իրավիճակից էդքան կտրված լինեն, մտածել ենք, որ ամեն ինչ նորմալ ա»,- հավելեց նա: