Մեզ դիմել են հանդիպման համար եւ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը տեղի կունենա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը:

«Պարոն Մանուկյանն է առաջարկել հանդիպել, ես պետք է լսեմ իրեն: Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ Մարուքյանը չի միանաում ընդդիմադիր ուժերի թեկնածուին, որովհետեւ ցանկանում է իր կողմը քաշել «Իմ քայլի» ընտրազանգվածին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Ամեն օր մամուլը իմ մասին ինչ-որ բաներ է տպում, թե մենք հիմա կոնսուլտացիաների մեջ ենք, ես Մոսկվա եմ գնում եւ այլն: Այդ բոլոր նյութերը պատվիրված են, որ իմ եւ մեր գործոնը հնարավորինս չեզոքացվի: Դա շտ պարզ երեւացող հարց է: Ամեն ինչ հնարավոր է»:

Հարցին, թե նախապայման ունի՞ ընդդիմադիրներին միանալու համար, Մարուքյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես այդ հարցը չենք քննարկել: Մե ասել են՝ մեր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, մենք էլ ասել ենք, որ մեր թեկնածուն Մարուքյանն է»: