Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հարցին` օբյեկտիվ պատճառներ կա՞ն, որ հետաձգվում է, թե՞ պայմանավորված է ներքաղաքական վիճակով, Ալումյանն ասաց. «Չէ՛, բոլոր հետաձգումների հիմքերն այնպիսին են, որ քաղաքականության հետ կապ չունեն, բժշության հետ կապ ունեն: Փաստաբան Միքայել Պողոսյանը դիմում է գրել, որ ջերմությունը կտրուկ բարձրացել է և ունի հիվանդության բոլոր ախտանիշները: Մեզ առավոտյան դա հայտնի դարձավ. Արամ Վարդևանյանը զանգել էր դատարան՝ իմանալու նիստը կայանալու էր, թե ոչ, նրան ասել էին, որ նման դիմում են ստացել և նիստը հետաձգվելու է»: