Այս աղջկա կրծքին դաջված է «Մ» տառը, նրան տանջողի անունը եղել է Մուհամմեդ Կարրարա:

«Դու պատկանում ես միայն ինձ,- ասել է նա նրան և ավելացրել, - այս մասին կիմանա նա, ով քեզ հետ զբաղվի սեքսով»:

Մուհամմեդը դարձել է նրա կավատը աղջկան բռնաբարելուց հետո: Աղջկան թմրամիջոցների «վրա են նստացրել» և 12 տարեկան հասակում ստիպել են կատարել առաջին աբորտը:

Մյուս աղջկան ծեծել են բեյսբոլի փայտով: Նա պառկել է անգիտակից վիճակով և արյունահեղ եղել, մինչ նրան նվաստացրել են մի քանի տղաներ:

Նման տասնյակ սարսափելի պատմությունների մասին խոսք է գնացել Օքսֆորդում տեղի ունեցած դատական նիստի ժամանկ: Նիստը շարունակվել է չորս ու կես ամիս: Այստեղ հին հանրահայտ համալսարանի քաղաքում ծաղկում է ապրել սեքս ջիհադը: Յոթ էմիգրանտներ` պակիստանցիներ և երիթրեացիներ ստեղծել են բանդա, որը սեռական պատանդության մեջ են պահել երեխաների:

Աղջիկները եղել են ընդամենը 11-15 տարեկան: Ամենակարևորն այն է, որ բոլոր զոհերը եղել են սպիտակ անգլիացիներ: Տղամարդիկ, ովքեր եղել են մահմեդական պետություններից, նրանց ընտրել են միայն մի պատճառով, քանի որ նրանք պատկանել են սպիտակ ռասային: Նրանք շուրջ ութ տարի աղջիկներին պահել են սեռական պատանդության մեջ 2004-2012 թվականներին:

Բանդայի ղեկավար Մուհամմեդ Կարարը դատապարտվել է ցմահ ազատազրկման, նրա եղբայր Բասսամ բանտում անցկացնելու է 15 տարի: Մյուս եղբյարները Ախտար և Անում Դոգարները ցմահ ազատազրկվել են «բացառիկ ծանր հանցագործությունների» մեղադրանքով:

Բրիտանացի փորձագետները Օքսֆորդում տեղի ունեցած անվանում են այսբերգի գագաթ, քանի որ Լիվերպուլում դատարանի առջև կանգնել են 9 էմիգրանտներ, որոնք սեռական ոտնձգություններ են կատարել 12-13 տարեկան աղջիկների նկատմամբ: Տուջածների թիվը հասնում է հիսունի: Բոլոր տղամարդիկ 40 տարեկանից ավելի ծեր են և Հնդկանստանից ու Աֆղանստանից: Նրանք դատապարտվել են 4-12 տարվա ազատազրկման:

Վերջին տվյալներով ավելի քան երկու հազար անչափահասներ «սեքս ջիհադի» զոհ են: Իսկ ընդհանուր առմամբ 20.000 դեռահասներ դարձել են պեդոֆիլիայի զոհ: Այս ամենը տեղի է ունենում Անգլիայում, որը իրեն հայտարարում է երեխաների իրավունքների և սեռական հավասարության պաշտպանության նմուշ: